հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Տեղի են ունենում ակնհայտ անարդար դատական ակտեր, որը խոսում է դատարանների նկատմամբ ճնշման մասին․ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ

Տեղի են ունենում ակնհայտ անարդար դատական ակտեր, որը խոսում է դատարանների նկատմամբ ճնշման մասին․ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ

Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ և շատ ակներև հանգամանք եմ ցանակնում նշել, որ մեր հանրությունը իրազեկված լինի: Քննչական մարմին ի սկզբանե, օրենսդրորեն նախատեսված միայն մեղադրող մարմին չէ, քննչական մարմինը նաև անձի անմեղությունը հիմնավորող, ապացույցներ ձեռք բերող կառույց է: Այս մասին ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամը:

«Հարցադրմանը՝ ինչո՞ւ այս կամ այն մարդուն չեք հարցաքննել, պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ՝ չենք հարցաքննել, որովհետև մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է ի օգուտ ձեզ է ցուցմունք տա: Այդ հայտարարությունն արել է քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը, որն, իմ խորին համոզմամբ, դուրս է վերջինիս լիազորությունների սահմաններից: Նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն պարզապես չունի»,-նշել է փաստաբանը։ 

Նա նշել է, որ տեղի են ունենում ակնհայտ անարդար դատական ակտեր, որը խոսում է դատարանների նկատմամբ ճնշման մասին:

  • Կիսվել: