երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ

Տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ:

Կրկին առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանի թեկնածությունը, ում լիազորությունների ժամկետը՝ որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ, լրացել էր 2025 թվականի հոկտեմբերի 4-ին:

Նշենք, որ թեկնածու կարող է առաջադրվել դատախազական առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը:

Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ նիստի 39 մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:

Քվեարկությունից հետո հրապարակվել են արդյունքները. Կորյուն Սերոբյանը կրկին ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 39 կողմ ձայնով:

  • Կիսվել: