երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թե՛ Արա Սաղաթելյանի, թե՛ Կարեն Բեքարյանի և թե՛ Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են. Մելիքյան

Թե՛ Արա Սաղաթելյանի, թե՛ Կարեն Բեքարյանի և թե՛ Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են. Մելիքյան

Թե՛ Արա Սաղաթելյանի, թե՛ Կարեն Բեքարյանի և թե՛ Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրավական ուղի՛՛ ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

՛՛Կայանալու են վաղը

Մալյան՝ 11:00

Սաղաթելյան՝ 13:00

Բեքարյան՝ 16:00

Բոլորը՝ Երևանի դատարանի «Ավան» նստավայրում։ Գյուլիքեխվյան 20՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել ՛՛Քառյակ Մեդիա՛՛-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակում, ինչից հետո նրանք բերման են ենթարկվել ԱԱԾ: Ավելի ուշ ձերբակալվել են:

Նշենք նաև, որ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն, այուհետև նրան ձերբակալելու որոշում է կայացվել: Փաստաբանի հաղորդմամբ՝ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:

 

  • Կիսվել: