ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՃՈ հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում մայիսի 18-ից կիրականացվեն բոլոր գործառույթները

ՃՈ հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում մայիսի 18-ից կիրականացվեն բոլոր գործառույթները

Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում մայիսի 18-ից սովորական ընթացակարգով կիրականացվեն բոլոր գործառույթները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում, առանց նախնական գրանցման, սովորական ընթացակարգով կիրականացվեն բոլոր գործառույթները»,- գրել է Ջանոյանը:

Էդգար Ջանոյանը հավելել է, որ տարածքային ստորաբաժանումներ մուտքը կթույլատրվի միայն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով:

  • Կիսվել: