կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թբիլիսիում ցուցարարները շղթա և կողպեք են ամրացրել նախագահական պալատի ցանկապատից

Թբիլիսիում ցուցարարները շղթա և կողպեք են ամրացրել նախագահական պալատի ցանկապատից

«Համարձակվիր» քաղաքացիական շարժման ակտիվիստները շղթա և կողպեք են ամրացրել Թբիլիսիում նախագահական պալատի ցանկապատից:

Ակցիայի միջոցով քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել  ստեղծված քաղաքական իրավիճակում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անտարբերության դեմ։ Ցուցարարները երկրի ղեկավարին կոչ են անում  միջնորդ հանդիսանալ կառավարության և ընդդիմության միջև, նպաստել նրանց երկխոսությանը։

Ըստ տեղեկությունների՝ սկզբում ցուցարարները ցանկացել են  կողպեքն ամրացնել դռան վրա, սակայն ոստիկանները կանգնեցրել են նրանց, ուստի ակտիվիստները կողպեքն ամրացրել են ցանկապատից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին բողոքի ակցիաները սկսվեցինա այն բանից հետո, երբ պատգամավորենը, չընդունեցին խոստացած սահմանադրական՝ մեծամասնական ընտրական համակարգից համամասնականի անցման փոփոխությունները։

  • Կիսվել: