շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Տավուշի մարզի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքեր են բացահայտել

Տավուշի մարզի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 18-ին Տավուշի մարզի պարեկները Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերի 29-ի փողոցում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու: Ինքնությունը պարզելու նպատակով պարեկները պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ: Մինչ տղամարդը պայուսակից փորձում էր հանել անձնագիրը՝ պարեկներն այնտեղ ատրճանակ են նկատել:

Զենքի օրինականությունը ստուգելու նպատակով քաղաքացին հրավիրվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Պարզվել է, որ 52-ամյա տղամարդու զենքը գազային ատրճանակ է՝ լիցքավորված 7 փամփուշտով: Խուզարկությամբ նրա գրպանից ևս 3 փամփուշտ է հայտնաբերվել:

Տղամարդը հայտնել է, որ զենքի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չունի: Նա ձերբակալվել է: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժանմունք:

Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի պարեկները Նոյեմբերյանի Վիրոնայի փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա: Մեքենայի սրահում նրանք նկատել են որսորդական հրացան, որի վերաբերյալ 43-ամյա վարորդը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Տղամարդը հայտնել է, որ մեքենայի բեռնախցիկում 4 ռադիոկապ և 9 փամփուշտ կա:

Պարեկների պահանջով վարորդը բացել է մեքենայի բեռնախցիկը, որտեղ օրինականությունը հավաստող փաստաթուղթ չունեցող ողորկափող որսորդական հրացան կար: Վարորդը հայտնել է, որ հրացանն ուղևորինն է: Վարորդը և ուղևորը ներկայացվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: