շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Թաթոյանը զորակցություն է հայտնել հրեական համայնքին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Թաթոյանը զորակցություն է հայտնել հրեական համայնքին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ իր զորակցությունն է հայտնել Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկունություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին: Այս մասին Թաթոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական իր էջում:

«Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են: Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելը կարևորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:

  • Կիսվել: