հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թաթոյանն ու Վերշինինը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Թաթոյանն ու Վերշինինը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները:

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը: Կողմերը մտքերի փոխանակություն են իրականացրել երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: