հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թաթոյանն անթույլատրելի է համարել կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը

Թաթոյանն անթույլատրելի է համարել կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անթույլատրելի է համարել կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը:

ՄԻՊ-ը հայտնել է, որ խոսել է ոստիկանության պետի հետ, որը հավաստիացրել է՝ ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու ցանկացած լարվածություն կամ բռնություն:

Ոստիկանությունը նաև հերքել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե խուզարկվել է Պարգև քահանա Զեյնալյանի տունը:

Նշենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցում՝այնտեղի հոգևոր սպասավոր Պարգև քահանա Զեյնալյանի մասնակցությամբ. նա հրաժարվել էր սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

 

 

  • Կիսվել: