ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թաթոյան հիմնադրամը հրապարակել է նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»

Թաթոյան հիմնադրամը հրապարակել է նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»

Նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»։ Ներկայացրել է Թաթոյան հիմնադրամը:

Լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականությանը մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ նրանք սովորում են:

Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա միջավայրի պահպանության հետ, Ադրբեջանական իշխանության վերահսկողության ներքո են և լցված են հայատյացությամբ:

Այս ուսանողների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին և արտասահմանյան կրթական հաստատություններին, այդ թվում` նկատի ունենալու համար այդ հաստատություններում սովորելու նրանց համապատասխան դիմումները։

 

  • Կիսվել: