երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թաթարստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Թաթարստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Փետրվարի 19-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Ռոդիոն Գ.-ն, որը 2023 թ. փետրվարի 8-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ (Անառակաբարո գործողություններ) և 137-րդ (Անձնական կյանքի անձեռնամխելիության խախտումը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: