Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները (տեսանյութ)
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանի ավտոտնակում։ Խուզարկության ավարտին իրավապահները տարածքից դուրս են բերել հատուկ փաթեթավորված իրեղեն ապացույց։
FactorTV-ի լրագրողի հարցին, թե արդյոք ավտոտնակից գաղտնալսող սարք է հայտնաբերվել, իրը տեղափոխող քննչական խմբի անդամը հաստատական պատասխան է տալիս՝ նշելով, որ ավտոտնակում գաղտնի լսող սարք է հայտնաբերվել։
Այս օպերատիվ-քննչական գործողություններն իրականացվում են Անդրանիկ Թևանյանին առնչվող նոր քրեական վարույթի շրջանակներում։ Նա կասկածվում է պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի նյութեր փոխանցելու մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել նաև նրա տանը և ղեկավարած կուսակցության գրասենյակում։
Մանրամասները՝ տեսանյութում.


