երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սյունիքի մարզում մարդկանց իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավունքների շարունակվող սպառնալիքները՝ կապված սահմանների գործընթացի հետ, պետք է վերացվեն. Թաթոյան (տեսանյութ)

Սյունիքի մարզում մարդկանց իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավունքների շարունակվող սպառնալիքները՝ կապված սահմանների գործընթացի հետ, պետք է վերացվեն. Թաթոյան (տեսանյութ)

ՀՀ Սյունիքի մարզում մարդկանց իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավունքների շարունակվող սպառնալիքները՝ կապված սահմանների գործընթացի հետ, պետք է վերացվեն ու պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ կցելով նաև տեսանյութ:

ՄԻՊ-ը, մասնավորապես, գրել է. ՛՛Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխադարձ կապի մեջ են:

Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու կայացած է ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ մարդու իրավունքների խախտումներն ու ժողովրդավարության խաթարումը վտանգում է անվտանգությունը: Այս հիմնարար սկզբունքը վերաբերում է նաև սահմանների հետ կապված գործընթացին:

ՀՀ Սյունիքի մարզում մարդկանց իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավունքների շարունակվող սպառնալիքները՝ կապված սահմանների գործընթացի հետ, պետք է վերացվեն ու պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Սա Մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսի հատվածն է, որ վերաբերում է նրան, թե սահմանների գործընթացում մարդու իրավունքների տեսանկյունից ինչ հիմնական սկզբունքներ կան միջազգային իրավաբանությունում, ինչպես նաև ներկայացվում են Սյունիքի մարզում մեր արձանագրած մարդու իրավունքների խնդիրները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հաղորդումն այս հարցով ամփոփվում է` միջազգային կոնկետ կառույցների ներկայացնելու նպատակով՛՛:

 

  • Կիսվել: