շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սուպերմարկետի աշխատակցուհուն մարմնական վնասվածք հասցրած անձը ներկայացել է ոստիկանություն

Սուպերմարկետի աշխատակցուհուն մարմնական վնասվածք հասցրած անձը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 2-ին` ժամը 7.53-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Գայի պողոտայի սուպերմարկետ են մտել զինված ու ոչ սթափ անձինք։

Սուպերմարկետ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ երեք տղամարդ վիճել են աշխատակցուհու հետ, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Արդյունքում նրանցից մեկն աշխատակցուհուն մարմնական վնասվածքներ է պատճառել։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով ճշտվեց տղամարդկանց ինքնությունը։ Որոնողական ու բացատրական աշխատանքի արդյունքում նրանք ներկայացան ոստիկանություն և բացատրություններ տվեցին։

Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: