ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1 195 000 դրամ. ԲԸՏՄ հաշվետվություն

Ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1 195 000 դրամ. ԲԸՏՄ հաշվետվություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել:
 
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 15 842 380 ՀՀ դրամի չափով վնաս։
 
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 356 500 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 250 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 36 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 15 841 380 ՀՀ դրամի չափով վնաս։
 
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 287 500 ՀՀ դրամի չափով  վնաս, նշանակվել է 200 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 1000 ՀՀ դրամի չափով վնաս։
 
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 69 000 ՀՀ դրամի չափով վնաս։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 2 դեպք:
 
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Ստուգումների վերաբերյալ
 
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից`
 
3-ը՝ ընդերքօգտագործում,
 
2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման,
 
1-ը՝ ՓՀԷԿ,
 
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
 
1-ը՝ արտադրություն,
 
ծառայություններ
 
1-ը՝ ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայություններ։
 
Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 1 290 000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 489 428 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։
 
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 581 120 ՀՀ դրամ)։
 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 195 000 ՀՀ դրամ:
 
May be an image of ծառ

  • Կիսվել: