շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ստեփանավանի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Ստեփանավանի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդիները՝ Ալբերտ և Արտյոմ Ղարաքեշիշյանները, կինը՝ Լարիսա Լավրենովան, հարսը Երանուհի Մկրտչյանը, հրավիրվել են ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքերի ուսումնասիրության վերաբերյալ գործի նյութերին: Այս մասին հայտարարություն է հրապարակվել azdarar.am կայքում։

Ալբերտ Ղարաքեշիշյանը նախկինում եղել է Ստեփանավան տարածքային սոցիալական ծառայության պետը:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և քննությունը շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում:

Մեղադրանքի համաձայն՝ Ալբերտ Ղարաքեշիշյանն իր ենթակաների և «Հայփոստի» աշխատակիցների հետ հափշտակել են մոտ 551 միլիոն դրամ։

 

  • Կիսվել: