կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
«Ստեփանավան» ԲԿ-ում խnւլիգանnւթյուն արած քաղաքացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

«Ստեփանավան» ԲԿ-ում խnւլիգանnւթյուն արած քաղաքացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Մայիսի 28-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 2․25-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի մուտքի դռան ապակին, գոռգոռացել ու վիրավորել է բուժաշխատողներին՝ խաթարելով կենտրոնի բնականոն աշխատանքը:
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Պուշկինոյի բնակիչ 38-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: