երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Սրբուհի Գալյանը՝ համաներում հայտարարելու մասին

Սրբուհի Գալյանը՝ համաներում հայտարարելու մասին

«Համաներում իրականացնելու որոշում չունենք»,- ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է  համաներում, թե՞ ոչ։

Ըստ նրա, յուրաքնաչյուր ազատազրկված անձի նկատմամբ  պետությունը պետք է անհատական մոտեցում դրսևորի, ոչ թե ինչ որ պահի որոշի, որ պետք է x, y, z  կատեգորիայի անձանց ազատ արձակել, այլ պետք է որոշի արզատ արձակել նրանց, ովքեր անցել են  վերասոցիոլականացման ինչ-որ ճանապարհ։

  • Կիսվել: