Սպшնվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը. ՆԳՆ ոստիկանություն
Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը. ՆԳՆ ոստիկանություն
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է:
Սպավնածներից մյուսը քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է: Նա ծառայության մեջ չի եղել, պարզապես եղել է այդ պահին համայնքապետի հետ։ Նրանք մտերիմ ընկերներ էին։
Երրորդ տուժածը հիվանդանոցում է։
Կրակողը եղել է մեկ անձ, որը մոտեցել է, դիմահար կրակոց բացել և դիմել փախուստի։ Նրա անձը դեռևս հայտնի չէ, կատարվում են որոնողական աշխատանքներ։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։


