երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

«Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

«Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի վերաբերյալ, մի քանի օր առաջ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Ղեւոնդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Նրա փաստաբանը հայտնեց, որ մահն առաջին մեքենայի հարվածի հետեւանքով է եղել։

Ղեւոնդյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետեւանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

  • Կիսվել: