շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սննդի կետում անհայտ անձը գողացել էր քաղաքացու պայուսակը, որի մեջ կային նոթբուք, բարձրախոս, լիցքավորման սարքավորումներ

Սննդի կետում անհայտ անձը գողացել էր քաղաքացու պայուսակը, որի մեջ կային նոթբուք, բարձրախոս, լիցքավորման սարքավորումներ

Մարտի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի փողոցի սննդի կետում անհայտ անձը գողացել է իր պայուսակը, որի մեջ կային նոթբուք, բարձրախոս, լիցքավորման սարքավորումներ և համակարգչային մկնիկ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել պայուսակն ամբողջ պարունակությամբ:

Նա և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: