հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը 2020-ի տերավերջին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։ Ինչպես փոխանցում է Hetq.am-ը, այս մասին տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։

Հիշեցնենք, Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը կալանավորվել է 2020 թվականի հուլիսի 20-ին, իսկ Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։

Հետագայում Գևորգ Նարինյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքի քննությամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանների բողոքն ու Նարինյանին ազատ արձակելու որոշում կայացրել

  • Կիսվել: