Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի․ Դատարանը մերժել է ԱԱԾ-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ կալանավորման հիմքերի ոչ բավարար լինելու պատճառով:
Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի լրատվության հետ կապերի պատասխանատու Արման Խաչատրյանը։
Արա Կուբանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր առավոտյան որոշել էր բավարարել ԱԱԾ միջնորդությունը Սնանկության դատարանի մեկ այլ դատավոր Գևորգ Նարինյանին։