հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև միջադեպի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև միջադեպի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

ԱԺ-ի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ին ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել էին խոչընդոտել իշխող խմբակցության պատգամավորների մուտքը խորհրդարան։ Բախում էր տեղի ունեցել իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև։

ՀՔԾ-ից տեղեկացրին, որ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: