շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շուտով կունենանք անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ․ Ռուստամ Բադասյան

Շուտով կունենանք անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ․ Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել, նշելով, որ շուտով կունենանք անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ։
 
Նա, մասնավորապես, գրել է․
 
«Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների մասնագիտացումն ապահովող նախագծերի փաթեթը):
 
Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` մի շարք դրույթների սահմանադրականության ստուգման պահանջով:
 
Շուրջ չորս ամիս անց, ՀՀ Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող:
 
Ցավում եմ, որ չորս ամիս հետաձգվեց այս կարևոր նախագծի կյանքի կոչումը, որն ակնհայտորեն որևէ խնդիր չուներ Սահմանադրության հետ, և ակնհայտ է նաև, որ ՍԴ դիմելու համար պայքարող որոշ «անկախ իրավաբաններ» ընդամենը շահագրգռված չեն դատաիրավական բարեփոխումներով:
 
Դատաիրավական բարեփոխումները կյանքի են կոչվելու․ շուտով կունենանք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ, այս գործերով կբարձրանա հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ»:

  • Կիսվել: