ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. ՄԻՊ

Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. ՄԻՊ

Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանության խնդիրը. Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել են բնակիչներին
-----
Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ:
Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ:
Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից:
 
Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը:
 
ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

  • Կիսվել: