երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
«Շոկո» և «Կրիստալ» տեսակների թմրամիջոցներ են հայտնաբերվել Շենգավիթում

«Շոկո» և «Կրիստալ» տեսակների թմրամիջոցներ են հայտնաբերվել Շենգավիթում

ՆԳՆ-ից հայտնում են․
«Հունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։

Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

29-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»։

  • Կիսվել: