երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շիրակում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)

Շիրակում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում  ոստիկանության հերթական հատուկ միջոցառումն իրականացվել է հունվարի 22-ին՝ Շիրակի մարզում։Այս մասին InfoPort.am հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Կումայրիի, Մուշի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Անիի բաժիններ բերման են ենթարկել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հատուկ միջոցառման ընթացքում բավահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում էլ արձանագրվել է ապօրինի պահվող ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության։

  • Կիսվել: