երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Շիրակի քրեական ոստիկանները Տելեգրամի միջոցով թմրանյութի ձեռքբերման դեպք են բացահայտել

Շիրակի քրեական ոստիկանները Տելեգրամի միջոցով թմրանյութի ձեռքբերման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը Տելեգրամի միջոցով պատվիրել է թմրանյութ, որը պատրաստվում է վերցնել Գյումրիի Բուլվարային թաղամասից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն ապրիլի 26-ին Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցով փաթեթ: Հայտնաբերվածն, ըստ տղամարդու, մեֆեդրոն տեսակի թմրանյութ է, որն անձնական օգտագործման համար ձեռք էր բերել տելեգրամյան ալիքով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: