ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Շիրակի փողոցում  55- ամյա քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Շիրակի փողոցում 55- ամյա քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Հուլիսի 28-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շիրակի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։


Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Ռոստոմի փողոցում բնակվող 36-ամյա կինը՝ իր վարած «Հունդայի» ավտոմեքենայով։ Բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 04.00-ին նա ներկայացել է ոստիկանության Չարբախի բաժանմունք։
Քննությունը շարունակվում է։

`

  • Կիսվել: