շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Շատին գյուղում տղամարդը գնացել է էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու, ինքն է հոսանքահարվել

Շատին գյուղում տղամարդը գնացել է էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու, ինքն է հոսանքահարվել

ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գետում տղամարդ է հոսանքահարվել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
 
«Սեպտեմբերի 8-ին` ժամը 15.55-ին, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից Եղեգնաձորի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Շատին գյուղի գետի մեջ հոսանքահարված մարդ կա»,–նշված է հաղորդագրության մեջ:
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 15.30-ի սահմաններում, Գետափ գյուղի բնակիչ,1969 թ․ ծնված Ս․Հ․-ն Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու նպատակով մտել է առանձնատանը հարակից սելավատարը, հոսանքահարվել այնտեղ ու մահացել:
 
Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել են հաղորդալարեր և ձկնորսական ցանց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: