ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Գլխավոր դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք առաջադրեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նա մեղադրվում է ուժի գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Հակակոռուպցիոն դատարանում դատախազը ներկայացրեց մեղադրանքը, համաձայն որի՝ Օհանյանը, 2008թ․ լինելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այլ անձանց հանցակցությամբ կատարել է լիազորությունների շրջանակից ակնհայտ դուրս եկող գործողություններ, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։

Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է 4-8 տարվա ազատազրկում։

  • Կիսվել: