կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալներին

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները դիտաշտարակներում ծառայություն իրականացնելիս ահազանգել են այն մասին, որ բնակելի տարածքի արգելագոտուն հարող տարածքում նկատել են կասկածելի շարժ։

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ ահազանգից անմիջապես հետո հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ժամանել են նշված տարածք։

Իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որին ամրացված է եղել լուսարձակող կրակայրիչ։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։

  • Կիսվել: