կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սերժ Սարգսյանի եղբորից դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 գույք ու 3.5 միլիարդ դրամ

Սերժ Սարգսյանի եղբորից դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 գույք ու 3.5 միլիարդ դրամ

 Դատախազությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից, նրա կնոջից ու երկու որդիներից պահանջում է բռնագանձել 14 գույք ու 3.5 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
 
Նշվում է, որ 14 գույքից 4–ը Երևանի կենտրոնում են, 10–ը` Կոտայքի մարզում։ Ապօրինի են համարվել նաև 4 տրանսպորտային միջոցներ, 1 մլրդ դրամի ավանդ ու պարտատոմսեր, ինչպես նաև մասնակցություններ իրավաբանական անձերում։
 
Դատախազությունը Ալեքսանդր Սարգսյանի գույքը սկսել է ուսումնասիրել 2021 թ–ից`ԱԱԾ–ից ստացված օպերատիվ հետախուզական տվյալների հիման վրա։ Դատախազությունը ուսումնասիրությամբ հետ է գնացել մինչև 1995 թ. ու առաջին ապօրինի գույքը դիտարկել է 1998–ին ձեռք բերված անշարժ գույքը կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում։
 
Ալեքսանդր Սարգսյանին պատկանող ամբողջ գույքի վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Սարգսյանը և նրա ընտանիքի անդամները դատախազություն էին հրավիրվել օգոստոսի 13-ին։
 
«Բոլոր անձինք օրենքով սահմանված կարգով ծանուցվել են ուսումնասիրության առկայության մասին, հրավիրվել են դատախազություն նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով։ դեռևս որևէ մեկը չի ներկայացել դատախազություն»,– ասում է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։
 
Փոխարենը Սարգսյանների փաստաբանն է կապ հաստատել դատախազության հետ ու հայտնել, որ առաջիկա օրերին նրանք կներկայանան։
 
 

  • Կիսվել: