կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սերգո Կարապետյանը Գագիկ Խաչատրյանին շնորհակալություն է հայտնել. պաշտպանը հակադարձեց դատախազին

Սերգո Կարապետյանը Գագիկ Խաչատրյանին շնորհակալություն է հայտնել. պաշտպանը հակադարձեց դատախազին

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության ժամանակ պաշտպան Երեմ Սարգսյանը, հակադարձելով գործով մեղադրող դատախազի հայտարարությանը, ասաց, որ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն առերեսման ժամանակ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին շնորհակալություն է հայտնել։

Մեղադրող դատախազը, ի դեպ, հայտարարել էր, որ Սերգո Կարապետյանը մեծ դժգոհությամբ է ընդունել Գագիկ Խաչատրյանի միջամտությունը՝ պարարտանյութերի ձեռքբերման գործընթացին։

Պաշտպան Սարգսյանն ասաց. ՛՛Խնդրում եմ, կնայեք առերեսումը, որտեղ Սերգո Կարապետյանը Գագիկ Խաչատրյանին ասում է՝ շատ շնորհակալ եմ, որ այս ամեն ինչին միջամտել եք, որովհետեւ գյուղատնտեսության նախարարությունը եւ որեւէ ընկերություն չէր կարողանում ժամանակին եւ պատշաճ քանակի պարարտանյութ բերել, ու գյուղատնտեսությունն էլ վտանգի առաջ էր՛՛:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի:

  • Կիսվել: