երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց

Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 18-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստին միջնորդություն ներկայացվեց Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին։

Քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը գործով երկու ամբաստանյալների մահվան հանգամանքն է։

Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ։ Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 15։00-ին։

  • Կիսվել: