կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՍԴ թույլտվություն չի պահանջվում Հրայր Թովմասյանի գործով քրեական հետապնդման համար. Բադասյան

ՍԴ թույլտվություն չի պահանջվում Հրայր Թովմասյանի գործով քրեական հետապնդման համար. Բադասյան

Եթե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նրա՝ նախարար աշխատած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ չարաշահումների գործով, ապա նա չի կարող օգտվել ՍԴ դատավորի անձեռնմխելիության իրավունքից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ որքանով ինքն է տեղյակ, գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է Հրայր Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին:

«Բնականաբար, այդ մասով ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում, այդ մասով Սահմանադրական դատարանի դատավորն անձեռնմխելիություն չունի»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: