երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ թնջուկի հանգուցալուծման տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններ են. Միրզոյան

ՍԴ թնջուկի հանգուցալուծման տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններ են. Միրզոյան

 «Բազմիցս ասել եմ, որ ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը նաև սահմանադրական փոփոխություններ են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը

Նա նշեց, որ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանում անընդհատ խոսակցություններ են եղել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 11-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ

  • Կիսվել: