հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ-ում երդվեց

ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ-ում երդվեց

Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայյն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանն այսօր Ազգային ժողովում երդվեց:

Երվանդ Խուդկարյանը նախ շնորհակալություն հայտնեց դատավորական համայնքին և ԱԺ պատգամավորներին, որ իրեն տրվեց վստահություն՝ մասնագիտական գործունեությունը Սահմանադրական դատարանում շարունակելու համար։

«Հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ Սահմանադրական դատարանի իմ գործընկերների հետ միասին էլ ավելի ամրապնդելու սահմանադրական արժեքները ՀՀ-ում»,- ասաց նա և ընթերցեց երդման տեքստը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել դատավորներ Արթուր Վաղարշյանի եւ Էդգար Շաթիրյանի երդմնակալության արարողությունը։ 

  • Կիսվել: