երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ՍԴ նախագահի՝ այսօր նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ. Ամրամ Մակինյան

ՍԴ նախագահի՝ այսօր նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ. Ամրամ Մակինյան

ՍԴ  նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին՝ այսօր նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՍԴ նախագահի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Ամրամ Մակինյանը՝ շեշտելով, որ նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ:

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ այսօր ժամը 10:30-ին նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ, քանի որ պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում և բացակայում է հանրապետությունից, իսկ ես ունեմ նախապես նշանակված դատական նիստեր: Այս մասին մենք տեղեկացրել ենք նախաքննական մարմնին և միջնորդել ենք պարոն Թովասյանի հետ իրականացվելիք քննչական գործողությունը հետաձգել և նշանակել Ամանորի տոներից հետո»,-պարզաբանել է փաստաբանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: