հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահին

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահին

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահին:

Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանից:

2020 թվականի նոյեմբերի 2-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսին Փարիզ, Լիոն և Նիս քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։

Արման Դիլանյանը զորակցություն և համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի եղբայրական ժողովրդին և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և բոլոր մտերիմներին։
«Այսօրինակ ահաբեկչական գործողությունները լրջագույն մարտահրավեր են հանդիսանում Եվրոպայում իրավունքի գերակայությանը և քաղաքացիների հիմնարար ազատությունների անխափան պաշտպանությանը», – մասնավորապես նշել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

  • Կիսվել: