երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՍԴ-ն միջնորդությունների հարցով որոշումներ է ընդունել

ՍԴ-ն միջնորդությունների հարցով որոշումներ է ընդունել

ՍԴ-ն միջնորդությունների հարցով որոշումներ է ընդունել: Ընդմիջումից հետո վերադառնալով՝ դատարանը՝ ի դեմս նախագահ Արման Դիլանյանի, հայտնեց, որ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի միջնորդությունները ԱԱԾ դիմումի (քաղաքացիների կողմից սահմանի հատում), հանրային ծառայողների թվի եւ հոսանքազրկման մասով մերժվել են:

Պաշտպանության նախարարություն դիմումի մասով հետաձգվել է քննարկումը: Նախագահին որպես վկա հրավիրելու մասին միջնորդությունը դատարանը չքննարկեց, քանի որ ավելի վաղ արդեն մերժվել է:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի՝ Մխիթար Զաքարյանի հետ կապված միջադեպի մասով ոստիկանություն հարցման մասին միջնորդությունը մերժվեց: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի միջնոդրությունները դատարանը մասնակի մերժեց՝ 1 եւ 4, իսկ 2 եւ 3՝ հետաձգվեցին: Ապա դատարանը փակ ռեժիմով սկսեց քննարկել փակ նիստի անցկացման մասին որոշումը:

  • Կիսվել: