շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

Սահմանադրական դատարանը խորհրդակցության ֆորմատով քննարկման արդյունքում որոշեց երկրորդ անգամ ևս մերժել ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը, որը ներկայացրել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: Այս մասին խորհրդակցությունից հետո հայտնեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Թովմասյանի մյուս միջնորդությունը, սակայն, ՍԴ-ն որոշեց բավարարել և Դատական դեպարտամենտից պահանջել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի բովանդակությանը դատական պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ տեղեկատվություն` կցելով համապատասխան դատական ակտերի պատճենները:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

  • Կիսվել: