շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՍԴ դիմած քաղաքական ուժերը պնդում են միջնորդությունների հարցում

ՍԴ դիմած քաղաքական ուժերը պնդում են միջնորդությունների հարցում

Սահմանադրական դատարան դիմած դաշինքների ու կուսակցությունների ներկայացուցիչները պնդում են ավելի վաղ ներկայացված միջնորդությունների հարցում: Հիշեցնենք, որ չորս քաղաքական ուժեր վիճարկում են ընտրությունների արդյունքներով ԿԸՀ որոշումը:

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը պնդում էր, որ անհրաժեշտ է տվյալներ ձեռք բերել այն քաղաքացիների մասին, որոնց ստորագրությունները առկա են գրանցամատյաններում, սակայն իրենք բացակայում են երկրից, հանրային ծառայողների թվի մասին, քանի որ նրանք իշխանությունների կողմից ճնշման հիմնական թիրախ են հանդիսանում, քվեարկած զինվորականների թվի, ինչպես նաեւ այն ընտրատեղամասերի մասին, որտեղ ընտրությունների օրը անջատվել է հոսանքը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը պնդում էր տեղեկատվություն ստանալ մայիսի 10-ից հունիսի 20-ը տրված պարգեւավճարների եւ այլ վճարների վերաբերյալ, ընդ որում՝ նախորդ տարվա տվյալների համեմատությամբ, ընդդիմության նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող «ստուգիչ» աշխատանքների, քաղաքացիների անձնագրային տվյալների ստացման վերաբերյալ:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պնդում էր ստանալ նախորդ օրը ներկայացված միջնորդությունը՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ոստիկանության հսկիչ տեսախցիկներից ձայնագրություններ ձեռք բերելու վերաբերյալ:

  • Կիսվել: