երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սամվել Ուզունյանը չի կանչվել հարցաքննության․ ՀՔԾ

Սամվել Ուզունյանը չի կանչվել հարցաքննության․ ՀՔԾ

Սամվել Ուզունյանը չի կանչվել հարցաքննության, քանի որ այդ դեպքում նա կանչվելու էր մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ արդեն պետք է քրեական հետապնդում հարուցված լիներ, որը կարող է հարուցվել միայն Գլխավոր դատախազի կողմից և ԲԴԽ-ի համաձայնությամբ: Այս մասին InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից:

Մեր հարցին, թե ի՞նչ հանգամանքներում է ստացվել նրա՝ երկրից մեկնելը, ՀՔԾ-ից պատասխանեցին.

«ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սահմանափակել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»։

  • Կիսվել: