Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկված անձանց
Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարանում, կան բազմաթիվ բերման ենթարկված անձինք, որոնց թվում է նաև Բագրատ Սրբազանը։
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկված և ձերբակալված անձանց։
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով այսօր վաղ առավոտից ՀՀ ողջ տարածքում իրավապահների կողմից տասնյակ քաղաքացիների բնականարաններում իրականացվող խուզարկությունները, անձանց բերման ենթարկելու և ձերբակալելու գործընթացները, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության հարցում։
Համակարգողներ՝
Լուսինե Մարտիրոսյան, հեռ. 094 55 70 30
Միհրան Պողոսյան, հեռ. 091 25 02 50»,- ասվում է հաղորդագրությունում։