Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունն ավարտվել է: Այն ընթացել է ավելի քան 15 ժամ:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին։
Ինչպես հայտնել էինք նոյեմբերի 17-ին, քննվում էր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, այնուհետև նրա կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է:


