շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սահմանադրական դատարանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց». Գլխավոր դատախազը՝ ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածի՝ հասահմանադրական ճանաչվելու մասին

Սահմանադրական դատարանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց». Գլխավոր դատախազը՝ ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածի՝ հասահմանադրական ճանաչվելու մասին

Նախաքննական մարմինն ապացույցների հիման վրա անձանց մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Այդ մասին ԱԺ-ում դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանը ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «Մարտի 1»-ի գործի նախապատմությունը և անդրադառնալով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ հասահմանադրական ճանաչվելու փաստին:  

«Դատախազը ստուգել է որոշման օրինականությունը, որի ընթացքում պարզ է դարձել, որ քննությամբ ձեռք բերված տվյալներն ակնհայտորեն վկայում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց լիազրություններն անցելու, իրենց լիազորությունների մեջ չներգրավված հանցավոր գործողություններ կատարելու մասին, որոնք առաջացրել են հետևանքներ:

Գործ ունեինք Հայաստանում սահմանադրական կարգի տապալման հետ, և դրա համար Քրեական օրենսգրքում գոյություն ուներ առանձին հոդված՝ 300.1-ը: Գնահատում եմ, որ նախաքննական մարմինը ճիշտ է որակել մեղադրանքը, այսօր էլ եմ ասում, որ ճիշտ է որակել: Սա Քրեական օրենսգրքի այն հոդվածներից է, որը բարեփոխման է ենթարկվել 2003-ի ընդունվելուց հետո՝ 2009-ին՝ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության պայմաններում: Որտեղից պետք է նախաքննական մարմինը կամ դատախազը կանխատեսեր հակառակ ելքը, ճիշտ ենք գնահատել և գնացել ենք դատարան»,- պարզաբանեց Դավթյանը: 

Դատախազի խոսքով՝ Սահմանադրական դատարանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց», սակայն, ըստ նրա, ՍԴ-ն Հայաստանի պետական ինստիտուտներից է, և ինքը հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը:

  • Կիսվել: