չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Մերձավանում փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո տասնյակից ավելի անգամ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կողմերը հավաքվելու են, պարզեն հարաբերություններ, կանխվել են։ Նարեկ Օհանյանը եւս եղել է ուշադրություն թիրախում»,– ասաց խոսնակը։

ՆԳՆ խոսնակը հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնել Նարեկ Օհանյանի ձերբակալության վերաբերյալ, այդ թվում չհայտնեց՝ արդյոք Օհանյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե ոչ։ Նա հերքեց նաեւ քաղաքական շարժառիթը։

Նշենք, որ Նարեկ Օհանյանն  այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գ.  Օհանյան ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, սպանվել էր հենց իր ծննդյան օրը: Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկը Վալոդյա Գրիգորյանի եղբայրն է, որն այժմ տնային կալանքի տակ է, եւ դեպքի գիշերը Գրիգորյանը պատրաստվում էր գնալ եղբոր ծննդյան օրը շնորհավորելու։

  • Կիսվել: