չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուստամ Բաքոյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ռուստամ Բաքոյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Այսօր իր անդրանիկ նիստն է գումարել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:

Թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էր: Հարցը դրվեց քվեարկության եւ Բաքոյանը ստացավ 5 կողմ եւ 2 դեմ ձայն: Այսպիսով, նա ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:

  • Կիսվել: